Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը

Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը
20.02.2017 | 13:56

Ս/թ մարտի 5-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Համերգի ծրագրում ընդգրկված են Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3, դո մինոր և Մոցարտի Կոնցերտ կլարնետի համար լյա մաժոր ստեղծագործությունները:

Որպես մենակատարներ, իրենց յուրահատուկ մեկնաբանություններով հանդես կգան մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ, Շվեյցարիայից ժանանած՝ Ֆրանսուա-Գզավյե Պուազան /դաշնամուր/ և Դամիան Բաքմանը /կլարնետ/:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ